Բաժիններ՝

Հրդեհ՝ Ծաղկաշեն գյուղում. այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 23։36-ին։ Այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031