Նախիջևանի զորավարժություններն Իրանի դեմ են. Ալիևի համար սառը ցնցուղ էր. Նիկոլը Ռուսաստանի համար դատարկ տեղ է, ԱՄՆ դեսպանի համար՝ «мальчик на побегушках». Հայկ Նահապետյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Հավաքական Արևմուտքը ռուս-ուկրաինական ճակատում ոչ միայն չի գրանցել հաջողություններ, այլև գրանցել է պարտություններ։ Դրա համար Ռուսաստանի համար փորձում են բացել 2-րդ ճակատ, ու դրա ամենահավանական տեղը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումն է։
- ՀՀ-ում ՆԱՏՕ-ն ներկայացված է, բայց ոչ ստատուսային ձևով, օրինակ՝ ՀՀ-ում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելություն, որին տվեցին դիվանագիտական անձեռնմխելիության կարգավիճակ, ինչը եզակի դեպք է, երբ հետախույզներին տալիս են հատուկ կարգավիճակ։
- Հայաստանում կա Պենտագոնի 13 կենսաբանական լաբորատորիա։ Դրանք ֆինասավորվում են Պենտագոնի կողմից ու կատարում նրա հրահանգները։ Այնտեղ աշխատում են միայն ԱՄՆ քաղաքացիներ։
- ՆԱՏՕ-ն հայտ է ներկայացնում ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահներ տեղակայելու, ու հավանաբար Հայաստանը դրա համաձայնությունը տվել է։ Բայց դա ՄԱԿ-ը չէ, ՆԱՏՕ-ն է՝ անունը խաղաղապահներ դրած։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը դրա մասին է խոսում։ Հայաստանի իշխանության թեթև ձեռքով Հայաստանը դառնում է այդ երկու գերտերությունների բախման կետը։
- Միայն Հայաստանի ցանկությամբ 102-րդ ռուսական ռազմաբազան չի կարող դուրս բերվել Հայաստանից։ Երկուստեք պետք է լինի ցանկությունը։ ՀՀ գործող իշխանությունները ՌԴ 102-րդ ռազմաբազան կարող են հանել, եթե նոր սահմանադրության մեջ Հայաստանը դարձնեն «չեզոք կարգավիճակով երկիր»։ ՀԱՊԿ-ից էլ այդ կերպ դուրս կգան, որովհետև չեզոք պետությունը չի կարող որևէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ դառնալ։ Դա Թուրքիայի երազանքն է։ Հայաստանն այլևս մանևրելու հնարավորություն չի ունենալու։ Ներկայացնելու են պահանջ ու տան ժամանակ։ Որ օրը ռուսական ռազմական ներկայությունը դուրս եկավ Հայաստանից, նույն պահին Թուրքիան ու Իրանն ի շահ իրենց՝ Հայաստանին պարտադրելու են նոր սահմաններ։
- Բոլոր նրանք, ովքեր 88-94թթ․ մասնակցել են Արցախյան ազատամարտին, ովքեր զենքը ձեռքներին՝ ծառայություն են իրականացրել Արցախում և Հայաստանում, ՀՀ նախկին երեք նախագահները, վարչապետները և Արցախի Հանրապետության բոլոր հերոսները, կառավարական պարգևներով պարգևատրվածները բոլորը հայտնվելու են Ադրբեջանի ցուցակներում։ Այդ ցուցակում լինելու են նաև Փաշինյան Նիկոլի զավակն ու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի զավակը, ովքեր լինելով ՀՀ քաղաքացիներ, զենքը ձեռքներին՝ ծառայել են Արցախում։ Այդ ցուցակում են լինելու նաև Արցախում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողները։ Հայաստանում չի լինելու ընտանիք, ում այդ ցուցակները շրջանցելու են։
- Հայաստանին պարտադրվում է փաստացի կապիտուլյացիոն պայմանագիր։ Ալիևը Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա դնելու է նաև Ցեղասպանություն իրականացնողների հոդվածը։
- ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանն Ալիևի եթե ոչ՝ առաջին ցուցակի, երկրորդ ցուցակի առաջին համարներում հաստատ լինելու է։ Ոչ մի ներում նրան չի լինելու։ Ցանկացած անձ, ով Արցախում կռվել է, դատվելու է Ադրբեջանում, այդ թվում՝ Գագիկ Մելքոնյանն ու Սասուն Միքայելյանը։
- Ռուբեն Վարդանյանը դատվում է, որովհետև Արցախում տնտեսական գործունեությամբ է զբաղվել։ Այդ դուք եք ասում՝ Արցախ, իրենք ասում են՝ օկուպացված տարածքներում։
- Փաշինյանը մեկ խնդիր է լուծում․ ի՞նչ կարելի է զիջել, որ երկարաձգի իր իշխանությունը։ Նրա բոլոր քայլերը միտված են դրան։ Նա ձգտում է առավելագույնը զիջել աստիճանաբար, որ խուսափի ներքաղաքական ցնցումներից։
- Նախիջևանում անցկացվող Ադրբեջանի զորավարժություններն ուղղված են ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դեմ։ Ի դեպ, Ադրբեջանից Իրանի խոցման հավանականությունն օրեր առաջ կտրուկ ընկավ, որովհետև Իսրայելի «երկաթե գմբեթները» չկարողացան դիմադրել Իրանի գերձայնային հրթիռներին։ Իրանը կարողացավ խոցել 2000 կմ խորքում գտնվող թիրախները։ Սա Ադրբեջանի համար սառը ցնցուղի դեր խաղաց, ու մենք ոչ մեր ջանքով հայտնվեցինք բավականին շահեկան դրության մեջ։
- Օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ ՌԴ-ն չի հավակնում Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարել։ Սա՝ ի գիտություն իշխանական և ընդդիմադիր փորձագետների։
- Փաշինյանը 4 անգամ, 4 տարբեր դրվագով կեղծել է Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց չի կարող հրաժարվել այդ փաստաթղթից։ Որովհետև դրա չեղարկումը պատերազմի դուռ է բացում։
- 90-ականներին Թուրքիան 3 անգամ փորձել է հարձակվել Հայաստանի վրա, և 3 անգամ էլ այդ հարձակումները ձախողվել են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության միջամտության արդյունքում։ Ու եթե հիմա Թուրքիան ու Ադրբեջանը նման փորձեր չեն անում, դա ոչ թե Հայաստանի բանակի բարձր մարտունակության ու դիվանագիտական ջանքերի արդյունքն է, այլ Ռուսաստանի զսպող դերի։
- Փաշինյան Նիկոլը Ռուսաստանի Դաշնության համար առոչինչ է, դատարկ տեղ։ ՌԴ-ում լավ գիտեն՝ Հայաստանն արտաքին կառավարման ներքո է դրված 2018թ.-ից։ Այդ անձը Հայաստանում ԱՄՆ դեսպանն է, իսկ Փաշինյանը նրա մոտ աշխատում է՝ որպես «мальчик на побегушках»: Եթե Ռուսաստանն ուզենա Հայաստանում իշխանափոխություն անի, դա անելու է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ պայքարով։ Որ պահին Ուկրաինայի թեման փակվեց, իսկ մենք տեսնում ենք, որ փակվում է, ինչը նշանակում է Արևմուտքի պարտություն, Արևմուտքը տարածաշրջանում պայթյուններ է սկսելու։ Այդ սադրանքը կարող է լինել նաև հոկտեմբերի 26-ին Վրաստանում։ Որպեսզի ԱՄՆ-ը կարողանա Վրաստանում իշխանափոխություն անել, մի տարբերակ ունի՝ Բիձինա Իվանիշվիլու ֆիզիկական ոչնչացումը։ Որ պահին նա չեղավ, Վրաստանում լինելու է իշխանափոխություն։
- Մեր երկրի նախկին երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենց կառավարման տարիներին ունենալով սխալներ, պահել են Արցախ ու բանակ՝ 2 հիմնական կռվաններն աշխարհի համար։ Սա ինձ համար ցուցիչ է։ Մենք տարածաշրջանում գործոն ենք եղել ՀՀ նախկին երեք նախագահների շնորհիվ։ Միքայել սրբազանը նաև արձանագրում է, որ 3 նախագահներն իրենց կառավարման տարիներին ունեցել են առարկայական արդյունքներ։ Հիմա թե ինչու է ինքը թիրախավորել Հանրապետության 2-րդ և 3-րդ նախագահներին, կարծում եմ, պատճառը Սրբազան պայքարի՝ իշխանության դեմ պայքարում հաջողություն չգրանցելն է։ Նա մեղավոր է փնտրում։
Մանրամասները՝ տեսանյութում։