Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Լուկաշենկո

Բելառուսի և Ադրբեջանի բարեկամությունը երրորդ երկրների դեմ չէ. երկու երկրներն աշխատում են հանուն իրենց ժողովուրդների շահերի, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ 

«Չնայած միջազգային ասպարեզում տարբեր տեսակի վայրիվերումներին, դուք և իմ ընկեր, իմ շատ մտերիմ ընկեր և եղբայր Իլհամ Հեյդարովիչը պետք է իմանաք, որ Բելառուսի և Ադրբեջանի միջև հարաբերություններում փակ թեմաներ չկան։ Ընդ որում, մենք չենք խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ, մենք բարեկամություն չենք անում երրորդ երկրների դեմ, մենք մեր գործն ենք անում՝ հանուն մեր ժողովուրդների», – ասել է Լուկաշենկոն Ասադովին։

Լուկաշենկոն շեշտել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ միասին դասվում է Բելառուսի համար ամենամտերիմ երկրների շարքին։

Բելառուսի ղեկավարը շեշտել է Ադրբեջան իր այցի ժամանակ երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը։ Նա նաև ասել է, որ Մինսկը և Բաքուն փոխադարձաբար աջակցում են միմյանց միջազգային հարթակներում։

Իր հերթին Ասադովը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ նշանակություն է տալիս Բելառուսի և Ադրբեջանի միջև հաստատված պատմական բարեկամական հարաբերություններին։ Ասադովը նաև Ալիևի անունից կրկին հրավիրել է Լուկաշենկոյին Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայի փոփոխության համաժողովին։ Լուկաշենկոն ընդունել է հրավերը։ 

Տեսանյութեր

Լրահոս