Հայաստան-Վրաստան սահմանին 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 2-ին տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ:
Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ