Սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չգիտեմ, տեղյակ եք, թե ոչ, բայց սահմանադրական դատարանի նիկոլական դատավորները չեղարկել են ՀՀ անկախության հռչակագիրը։

Գրածս չափազանցություն չէ, բառացիորեն այդպես է։

Չեղարկման որոշումը թաղված է հետևյալ խուճուճ վերնագրով փաստաթղթի մեջ.

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։

Վերոնշյալ փաստաթղթի խորքերում կա այսպիսի տեքստ. «Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Սահմանադրության նախաբանում «հիմք ընդունելով Անկախության հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» դրույթը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ»:

Ընդ որում սա գրեթե ոչ ոք չի նկատել ու դաշտում այս թեման չկա ընդհանրապես»։

Տեսանյութեր

Լրահոս