
Նավթը թանկանում է անցած շաբաթ գնի զգալի նվազումից հետո

Առավոտյան նավթի գներն աճել են անցյալ շաբաթվա զգալի նվազումից հետո, որը պայմանավորված էր վառելիքի համաշխարհային մատակարարումների ավելացման մտավախությամբ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում Երևանի ժամանակով 09:17-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 72,35 դոլար, ինչը 0,37 դոլարով (0,51 %) բարձր է, քան նախորդ սակարկությունների փակման պահին:
Սեպտեմբերի 27-ին նավթի ֆյուչերսները թանկացել էին 0,38 դոլարով (0,5 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 71,98 դոլարի։WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում բարձրացել են 0,36 դոլարով (0,53 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68,54 դոլարի։
Անցած սակարկությունների արդյունքներով` ֆյուչերսի գինն աճել էր 0,51 դոլարով (0,8 %)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 68,18 դոլարի։Անցած շաբաթվա ընթացքում Brent-ն էժանացել էր 3,4 %-ով, իսկ WTI-ը՝ 4 %-ով։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ դրա պատճառն այն է, որ Սաուդյան Արաբիան հավատարիմ է մնում այն պլանին, որի շրջանակներում ՕՊԵԿ+-ը դեկտեմբերի 1-ից կսկսի աստիճանաբար չեղարկել նավթի արդյունահանման սահմանափակումները, նույնիսկ եթե դա երկար ժամանակով հանգեցնի նավթի ցածր գների: