Տեղեկատվական մանիպուլյացիաները սեփական սխալները կոծկելու համար են. Զախարովան՝ ՀՀ իշխանությունների հռետորաբանության մասին

«Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի կողմից միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, իբրև թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշեց, որ այդ մանիպուլյացիաները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ ռուսական կողմը բազմիցս հանգամանորեն խոսել է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել իրենց գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։

«Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները չեն համապատասխանում փաստերին»,- ասաց Զախարովան։

Նա նշեց, որ Հայաստանը սկսել է նվազեցնել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը։

Կարդացեք նաև

«Նրանք անընդհատ խոսում են ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, իսկ ի հակադրություն՝ սկսել են արագացված տեմպերով մոտենալ Արևմուտքին։ Սրանում որոշակի մանիպուլյատիվ մոտեցում կա։ Տնտեսական ցուցանիշները խոսում են մեկ բանի մասին՝ կա մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռություն կապերի սերտացման և ամրապնդման հարցում, իսկ քաղաքական վերնախավը հակառակն է գործում։ Սա կարող է վատ ավարտ ունենալ»,- զգուշացրեց Զախարովան։

Նա նաև նշեց, որ պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման մանիպուլյացիաներն օգտագործվել սեփական սխալները կոծկելու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30