Դո՛ւք եք իմ հագով Սահմանադրությունը կարել. գրեցիք, որ ինձ քրեական պատասխանատվությունից ազատեք. Հրայր Թովմասյան
Իր գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական ճառի շրջանակում Հրայր Թովմասյանն անդրադարձավ ՍԴ դատավոր-անդամ բառախաղին, սահմանադրական փոփոխություններով դրանց լուծում տալու խնդրին ու գործառութային երաշխիքներին:
«Գո՞հ եմ սահմանադրական փոփոխություններից, թե՞ ոչ, կարևոր չէ: Էդ փոփոխությունները կատարեցին ինձ աշխատանքից ազատելու համար: Հիմա ես անդա՞մ էի, թե՞ դատավոր: Մեռա ասելով, ԱԺ ամբիոնից եմ ասել հենց էն օրը, որ մեղադրանք առաջադրեցին: Լավ, հարուցեցիք, հետո տեսա՞ք, որ խնդիր կա: Արդարադատության նախարարն էլ ասեց: Շպարգալկաներ եմ ուղարկել պատգամավորներին: Նորից եմ կրկնում, դե՞մ եմ, թե՞ կողմ, էս փոփոխություններն արվել են ինձ հանելու համար: Իմ օգտին չի եղել սա, սրանով ինձ աշխատանքից հանել են…
Ասում են՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրությունն իր հագով է կարել. Դուք եք իմ հագով կարել, ինձ համար եք գրել: Դուք ինձ համար գրեցիք, որ ինձ քրեական պատասխանատվությունից ազատեք: Գրեցիք, որ ինձ գործից հանեք, պարզվեց՝ սրանով ասացին՝ դատախազություն, դու սխալ ես արել, պարոն Թովմասյանը ձեր կողմից առաջադրված մեղադրանքի պահին եղել է ՍԴ անդամ, ՍԴ անդամն էլ օժտված է եղել 2005թ. խմբագրությամբ ՍԴ անդամի բոլոր երաշխիքներով: Էս է գրված»,- այսօր իր գործով դատական նիստի ընթացքում ասաց Հրայր Թովմասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: