Եթե մեկը աշխատավայրից մի A4 ֆորմատի թուղթ տանի, կդատեն, իսկ հաշվե՞լ եք՝ որքան հանրային ռեսուրս է վատնվել այս գործի քննության ընթացքում. Հրայր Թովմասյան
Այսօր իր գործով դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանը թվարկեց օրենսդրությամբ նախատեսված այն հիմքերը, որոնց պարագայում այդ վարույթը պետք է կարճվեր, հատուկ շեշտեց, որ իր ընթացակարգային անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու պարագայում գործի քննության ցանկացած փուլում գործը ենթակա է կարճման, այսինքն՝ չպետք է կատարել Սիզիփոսյան աշխատանք, եթե դա հնարավոր է չանել։
«Գործում չի եղել իմ անձեռնմխելիությունը հաղթահարված լինելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետևաբար՝ այս գործը չէր կարելի քննել։ Նորմը հակասահմանադրական էր, դու չպետք է առաջ գնաս: Եթե մեկը աշխատավայրից մի A4 ֆորմատի թուղթ տանի, կդատեն, իսկ հաշվե՞լ եք՝ որքան հանրային ռեսուրս է ծախսվել այս գործի քննության ընթացքում, որը չպետք է արվեր: Քանի՞ անգամ են դատախազ, դատավոր, աշխատակազմ, հիմա նաև հանրային պաշտպան գնացել-եկել»,- ասաց ՍԴ նախկին նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում: