Հենց էս պահից կարճեք այս քրեական գործը, Դուք էլ կպրծնեք, ես էլ. Հրայր Թովմասյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին շարունակվում է պաշտպանական ճառերի ընթերցանությունը: Այս պահին դատարանը ծանոթանում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառին:

Ծավալուն պաշտպանական ճառի մեջ առանցքային էր Հրայր Թովմասյանի այն դիտարկումը, որ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որ Հրայր Թովմասյանն օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական վարույթ չէր կարող հարուցվել, իսկ այն հաղթահարելու դեպքում, եթե հարուցողը գլխավոր դատախազը չէ, մինչդեռ ՍԴ նախկին նախագահի նկատմամբ քրեական վարույթ գլխավոր դատախազը չի հարուցել: Բացի դրանից, որոշումը, որ Հրայր Թովմասյանի վրա տարածվում է  գործառութային անձեռնմխելիության դրույթը, բացակայում է գործի նյութերում:

Հրայր Թովմասյանը դատավորին առաջարկեց այդ պահից կարճել քրեական գործը:

Կարդացեք նաև

«Էս պահից կարճեք էս քրեական գործը, Դուք էլ կպրծնեք, ես էլ»,-դիմելով դատավորին՝ ասաց Հրայր Թովմասյանը:

Մինչ այդ Հրայր Թովմասյանն անդրադարձել էր գործի հարուցման պատմությանը, նշել, որ այս դատավարության հերոսն ինքը չէ, և որ դատական նիստերի դահլիճում կարող էր գտնվել յուրաքանչյուր ոք, ով 2018-2020թթ. եղել է ՍԴ նախագահ և դրսևորել է այնպիսի վարքագիծ, ինչպիսին դրսևորել է ինքը:

ՍԴ նախկին նախագահը նաև շեշտել է՝ օրվա իշխանությանը պետք է այնպիսի դատական իշխանություն, որը հավատարմության երդում կտար նրանց:

Հրայր Թովմասյանն անդրադարձավ նաև իր բնակարանի խուզարկությանը, դրա տակ դրված հիմքերին, մասնավորապես այն հանգամանքին, որ իր բնակարանում կարող են գտնել որևէ փաստաթուղթ, լիազորագիր առ այն, որ վարձակալության տրված գույքերը պատկանում են իրեն:

«Այսինքն՝ որոշել եք, որ ձեր ՍԴ նախագահը, իրավաբանական գիտությունների դոկոտր, էդ լիազորագիրը իր տա՞նն է պահել»,-տարակուսեց Հրայր Թովմասյանը:

Վերջինս նաև, դիմելով դատարանին, ասաց՝ «քրքրե՛ք ողջ քրեական գործը, եթե մի ցուցմունք կգտնեք, որ ինձ այդ վարձակալությունից մի լումա է փոխանցվել, ես ձեռքերս վեր եմ բարձրացնում»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս