6 տոկոսանոց հիպոթեքային վարկեր, կամ եկամտահարկի վերադարձի շարունակություն. ի՞նչ են առաջարկում կառուցապատողները

Հայաստանի տնտեսության առաջմղիչ ճյուղը՝ շինարարության և անշարժ գույքի ոլորտը, կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ շղթայական խնդիրների առաջ կանգնեցնելով նաև շինարարության հետ փոխկապակցված և աճի տեմպ ունեցող մյուս ճյուղերը։ Այս ոլորտի անկման մասին փաստում են առաջին հերթին վիճակագրական թվերը, ըստ որոնց, եթե նախորդ տարվա 6 ամսում կատարվել էր 95.6 միլիարդ դրամի շինարարություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում 95.6 միլիարդից 6.5 տոկոսով պակաս շինարարությունն է կատարվել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով անշարժ գույքի և շինարարության ոլորտում տեսանելի դարձող մարտարավերների մասին, «ԱրԳՈ Ռիելթի» ընկերության հիմնադիր, Անշարժ գույքի գործակալության ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արայիկ Գոջաբաշյանը նշեց՝խնդիրների առաջ չկանգնելու համարեկամտահարկի վերադարձի մասին օրենքի դադարումից հետո պետությունը պարտավոր է մտածել տնտեսության այդ ճյուղի զարգացման տեմպերը պահելու այլ գործիքներ։

«Առաջարկում եմ, օրինակ, Երևանի հին բնակֆոնդը փոխել՝ պետություն-կառուցապատող համագործակցության միջոցով։ Նման աշխատանքի պարագայում պետությունը կազատվի հնացած և վտանգավոր մաշվածություն ունեցող բնակֆոնդից, գործարարն էլ բիզնես գործուեությամբ հարկեր կվճարի պետությանը։ Այդ նպատակով կարող է եկամտահարկի վերադարձը գործել այն հին և վթարային շենքերի համար, որոնք կառուցապատողը կգնի, կքանդի և նորը կկառուցի։ Օրինակ՝ Սարի թաղում եթե շենքեր կառուցվեն, թող եկամտահարկի վերադարձի օրենքը գործի այդ տարածքի համար։ Սա ազգայինանվտանգության խնդիր է, որովհետև ես խոսում եմ 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքերի մասին»,-ասաց Գոջաբաշյանը։

Որպես առաջարկ՝ վերջինս դիտարկեց նաև հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցումը։

Կարդացեք նաև

«Տարբերակ է նաև վարկային տոկոսների նվազեցումը. եթե վարկերը տրվեն 6 տոկոսով, պետությունը եկամտահարկից քաղաքացուն կվերադարձնի 6 տոկոս, ոչ թե 12-13, այստեղ էլ եկամտահարկ վերադարձնող պետության բեռը կկիսվի. բյուջեից 70 միլիարդ վերադարձնելու փոխարեն՝ կվերադարձնի 30 միլիարդ։ Կարողեն օգտագործվել նաև կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները՝ մարդկանց էժան վարկեր տալու համար։ Այնպես որ, կարելի է մտածել տարբերակներ, որպեսզի շինարարության տեմպերը չընկնեն»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս