Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Վերջին երկու տարվա ընթացքում Իսրայելից Բաքու ուղարկված զենքերը հետ են վերադարձել Իսրայել։ Այս մասին հաղորդվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքում։
Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ներքին զորքերի զինծառայող Սարհան Նուրիման օղլի Գուրբանովի մահվան մասին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությանը։
Աշոտյանին բոլոր հնարավոր ձևերով գաղտնալսել են, 8 տարի հետ են գնացել, զանգերը ստուգել են. Մելիքյան
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացու թունավորման, իսկ հետո հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում գրանցված մահվան դեպքին, հայտարարել է, որ նշված անձը շատ մեծ հավանականությամբ թմրանյութ տեղափոխելիս է եղել։
Հարևան Իրանին սա դուր չի գա. չգիտեմ՝ ամերիկացի պաշտոնյան մեր բանակում ինչ է անելու. Մամիջանյան
Նիգերում վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 52 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով։ ActuNiger լրատվական հարթակը հաղորդում է, որ տարերային աղետն ընդգրկել է երկրի արևմտյան շրջանները, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել։
Օգոստոսի 14-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհների խաչմերուկում իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան:
Ֆրանսիացի երկու օդաչու է զոհվել երկրի հյուսիս-արևելքում Rafale կործանիչների բախման հետևանքով: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին՝ Անկախության 78-րդ օրվա առիթով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Աֆրիկայում mpox վիրուսի (կապիկի ծաղիկ) տարածման հետ կապված վտանգավորության ամենաբարձր մակարդակ։
Հայաստանի և Ադրբեջանի միջև չի ստորագրվում խաղաղության պայմանագիր. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Աշոտյան ջան, դե 22-ին կտեսնենք, ախպերս». Շարմազանովը՝ դատարանում
«Իմ կալանքը Նիկոլ Փաշինյանի վախի և ոխի արտահայտումն է, ինձ կալանավորելով՝ վախի մթնոլորտ է տարածում և անձնական ոխ լուծում»,- այս մասին դատարանում՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը, մեկնաբանելով ՊԵԿ առաջարկած օրենսդրական փոփոխությունը, հայտարարել էր՝ եթե ՊԵԿ-ն առաջարկում է խախտումը վճարելուց հետո շարունակել կալանքի տակ պահել գործարարին, դա նշանակում է, որ տարվա մեջ մոտ 1000 գործարար բանտում կհայտնվի:
Ծիծաղելի է. Ինչո՞ւ մենք արձագանք չունենք. Արմեն Աշոտյան
Այսօր՝ օգոստոսի 15-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 16 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հանդիպում է ունեցել մամուլի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ դեսպանը նշել է, որ այնտեղ հրադադարի հաստատման համար ԱՄՆ աշխատում է այդ թվում Թուրքիայի հետ։
Կիևը պնդում է, որ Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է ավելի քան 1000 քառ. կմ տարածք։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իր հերթին հայտնել է, որ «բուֆերային գոտու» ստեղծումը նպատակ ունի «պաշտպանել սահմանային համայնքները թշնամու ամենօրյա հարձակումներից»։
Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածում առկա կարգավորման պատճառով մրցակցային իրավիճակը խաթարված է։ Կառարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը` մեկնաբանելով կոմիտեի առաջարկած օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը։
Ուկրաինայի ԶՈւ-ի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին անտեսել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանը «Հյուսիսային հոսքերում» դիվերսիաները չեղարկելու վերաբերյալ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Դոլմազյանը ԲԴԽ-ում հնազանդությամբ ընդունեց, որ խելոք, հանգիստ Արմեն Աշոտյանի նիստերը կանի, 3 ամիսը մեկ էլ կերկարացնի կալանքի ժամկետը. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
ՊԵԿ-ի երկրորդ խնդիրը հարկահավաքության համատեքստում ստերիլության ձգտումն է: Այս խնդիրը նույնպես առաջին կետի հետևանքներից է, բայց ոչ պակաս վտանգավոր: Իդեալական հարկահավաքության երբեք չի կարելի է հասնել ու հաճախ դրան ձգտելն ավելի վնասակար կարող է լինել տնտեսության համար, քան չձգտելը: Պետք է հաշտվել ինչ-որ չափի կորուստների հետ, քանի որ տնտեսությունը շատ բարդ պրոցեսներից է բաղկացած ու իդեալական հարկահավաքության ձգտումը հաճախ տնտեսական ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան ինչ-որ բաներ «աչքաթող» անելը:
«Պետք է թքեք ԵԽ ճակատին, ասեք՝ ի՞նչ է, մի հատ դիա՞կ էլ եք ուզում էստեղից դուրս գա». Զոհրաբյան
Վերին Լարսում այժմ 1300 հայկական բեռնատար կա։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը:
Ռուսաստանում Իրանի դեսպանը հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում «Միր» վճարային համակարգը կսկսի գործել կես տարվա ընթացքում։ Այս մասին դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում։
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական մասի ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել։ Կենտրոնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ տնօրեն է նշանակվել Ալեքսեյ Բուտիրսկին։
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումներն ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել։
#ՀԻՄԱ. ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Մեքսիկայի Ընտրական դատարանը միաձայն հաստատել է Կլաուդիա Շեյնբաումի հաղթանակը հունիսի 2-ին կայացած նախագահական ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: