«Դոլմազյանին ԲԴԽ-ում ասացին՝ խելոք, հանգիստ Արմեն Աշոտյանի նիստերը կանես, 3 ամիս մեկ էլ կերկարացնես կալանքի ժամկետը». Աննա Մկրտչյան
Դոլմազյանը ԲԴԽ-ում հնազանդությամբ ընդունեց, որ խելոք, հանգիստ Արմեն Աշոտյանի նիստերը կանի, 3 ամիսը մեկ էլ կերկարացնի կալանքի ժամկետը. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Դոլմազյանը ԲԴԽ-ում հնազանդությամբ ընդունեց, որ, այո՛, ոչ մի խնդիր չկա, ինձ չեք տալիս կարգապահական, լիազորությունները չեք դադարեցնում, ես էլ հասկանում եմ՝ ինչու եմ եկել Կոռուպցիոն դատարան»,-ասաց նա և նշեց, որ Աշոտյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հալածանք է, քաղաքական հետապնդում։
«Համարձակվել է Նիկոլի դեմ խոսել, ասել՝ մենք դավաճանից ավելիին ենք արժանի»,-ասաց նա։