Թուրքիան պատկերացնում է միայն՝ Հայաստանի կլանում, թրքացում և բռնակցում. Նաիրի Սարգսյան

Երկու տարվա դադարից հետո այսօր հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպեցին հայ-թուրքական սահմանին։ Սա կողմերի 5-րդ հանդիպումն էր, որի ժամանակ, ըստ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության, կողմերը վերստին ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել են նաև տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկի երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադառնալով այս հանդիպմանը՝ նշեց՝ Հայաստանի իշխանությունը քննարկումների մեջ չի մտնում թուրքական իշխանությունների հետ։

Կարդացեք նաև

«Սրանք գնում են, հանձնարարություններ ստանում և ետ են գալիս. կան հանձնարարություններ, որոնք ստանում են հեռախոսով, էլեկտրոնային փոստով, բայց կան այնպիսիք, որոնք տրվում են դեմ առ դեմ՝ աչքերի մեջ նայելով։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այդ երկիրը չի պատկերացնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում. Թուրքիան պատկերացնում է միայն՝ Հայաստանի կլանում, թրքացում և բռնակցում»,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով թուրքական կողմի հայտարարությունները, որ Հայաստանի հետ որևէ հարց կքննարկեն միայն Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո։

«Հիմա Արցախից հետո տեսանք Հայոց ցեղասպանության հարցի փակման մասին հայտարարությունները, հետո՝ ականատես եղանք անդրանիկքոչարյանականների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի իդենտիֆիկացման մասին հայտարարությանը, սրանց հաջորդելու է Հայաստանում որոշակի ապրանքների արտադրության կասեցման պահանջը, պարտադրելու են Հայաստանում մաքսատուրքերի կիրառում, թուրք խաղաղապահներով Հայաստանում բնակեցվելիք ադրեջանցիների անվտանգության ապահովում և այլն»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս