Օտարերկրյա պատվիրակությունները ժամանում են Թեհրան՝ Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը

Օտարերկրյա տասնյակ պատվիրակություններ հուլիսի 29-ից շարունակում են ժամանել Թեհրան՝ մասնակցելու նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Թեհրան են ժամանել Տաջիկստանի նախագահը, Թուրքմենստանի փոխվարչապետը, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարը, Կատարի արտաքին գործերի փոխնախարարը, Տանզանիայի արտգործնախարարը, Մավրիտանիայի կառավարության պատվիրակը և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ։ 

Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու համար հուլիսի 30-ի առավոտյան Թեհրան է ժամանել նաև ԵՄ արտաքին կապերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։

Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին Իրանի խորհրդարանում։ Մինչ այդ Մասուդ Փեզեշքիանին նախագահի պաշտոնում հաստատել էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ 

Նիկոլ Փաշինյանը նույնպես աշխատանքային այցով մեկնել է Իրան, որտեղ հանդիպում կունենա Մասուդ Փեզեշքիանի հետ, այնուհետև կմասնակցի երդմնակալության արարողությանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031