Վլադիկավկազ-Վերին Լարս հատվածը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. ՌԴ ԱԻՆ

Վրաստանի տարածքում սելավի առաջացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով փակվել է Վլադիկավկազ – Վերին Լարս հատվածը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը։

«Ժամը 17.20-ից արգելվում է բոլոր ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Վերին Լարս հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ գրանցվում է գետերի մակարդակի զգալի բարձրացում, իսկ ճանապարհի հատվածներից մեկում սելավ է առաջացել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սահմանը փակ կլինի մինչև վաղն առավոտյան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031