Հաքան Ֆիդանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի (ASEAN) արտգործնախարարների 57-րդ հանդիպման շրջանակներում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տնտեսական հարցեր և էներգետիկ ոլորտում համագործակցությունը։

Նշվում է, որ քննարկման հարցերի թվում են եղել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Գազայում վերջին զարգացումները, իրավիճակը Սիրիայում և այլ տարածաշրջանային հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031