Բաժիններ՝

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը 40.000 հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը համերգով հանդես է եկել Ֆրանսիայում անցկացվող հեղինակավոր Un Violon sur le Sable փառատոնին՝ 40 հազար հանդիսատեսի առջև ներկայացնելով հայկական ծիրանափողը։

Un Violon sur le Sable փառատոնն ամենամյա իրադարձություն է, անցկացվում է 1987 թվականից։

Յուրաքանչյուր համերգին սովորաբար մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ, փառատոնային երեք օրերին այցելուների թիվը անցնում է 150 հազարը՝ այն վերածելով ամենամասշտաբային դասական երաժշտության փառատոնի։ 2022 թվականին Un Violon sur le Sable-ն արժանացել է տարվա լավագույն փառատոն մրցանակի։

Արսեն Պետրոսյանը համերգին արժանացել է հանդիսատեսի աննախադեպ ջերմ արձագանքի։ Պետրոսյանն իր քառյակով հուլիսի 25-ին հանդես կգա Հնդկաստանի Բանգալոր քաղաքում՝ կրկին մեծ համերգով։Երաժիշտը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։ Նրա ելույթները ներկայացվել են Medici.tv, Mezzo TV, BR-KLASSIK, ինչպես նաև BBC Persia և այլ մեդիաներով։  Ծավալում է ակտիվ միջազգային գործունեություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031