
Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու ուրոգինեկոլոգ, գինեկոլոգ Զարուհի Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում նոր համարվող մասնագիտության կարևորության, առանձնահատկության և առաջարկվող ծառայությունների մասին:
Խոսելով մասնագիտության նրբություններից, մասնագետը նշեց՝ եթե բժիշկը գինեկոլոգ կամ ուրոլոգ չլինի՝ չի կարող այս ենթամասնագիտությանը տիրապետել:
Ուրոգինեկոլոգիան այսօր մի քանի խնդիրներ լուծում է միաժամանակ. այսինքն՝ կինը կարող է դիմել ուրոգինեկոլոգին ու ստանալ և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները։
Որո՞նք են կանանց առողջությանը վերաբերվող այն խնդիրները, որոնց լուծում է տալիս ուրոգինեկոլոգիան: Որո՞նք են ուրոգինեկոլոգների կողմից բուժվող ամենատարածված հիվանդությունները: Ինչպե՞ս հասկանալ, որ հարկավոր է դիմել հենց այս նեղ մասնագետին` ուրոգինեկոլոգին։ Ի՞նչ է նշանակում կոնքի հատակի խանգարում, ե՞րբ ու ինչպե՞ս է այն առաջանում։ Որո՞նք են անմիզապահության, անկղապահության և կոնքի օրգանների պրոլապսի բուժման ներկայիս մոտեցումները:
Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը: