Բաժիններ՝

Մոտ 110.000 վարորդ օգտվել է տուգանքների վճարման 50 տոկոս արտոնությունից. ՀՀ ՆԳՆ

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 8-ին ավարտվել է 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչի եռամսյա ժամկետը։

«Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով՝ 50 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 109,009 քաղաքացի․ 310,794 տուգանքի որոշումներով պետական բյուջե է մուտքագրվել 1,320,920,870 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 213 188 կատարողական վարույթով բռնագանձվել է 871,553,540 դրամ:

Քաղաքացիները շարունակում են ակտիվորեն օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող 20 և 30 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչներից։

Արդեն 129,065 քաղաքացի 30 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 207,810 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1,206,295,487 դրամ:

Իսկ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու միջոցով 41,069 քաղաքացի օգտվում է տուգանքը 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։

Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակեք օգտագործել թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս