Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադում նախատեսված է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Ալիևի երկկողմ բանակցությունը, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հարցեր։

Վերջին տարիներին Ադրբեջանն ու Պակիստանն ընդլայնել են երկկողմ համագործակցությունը, խորացրել կապերը ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում:

«Ազատությունը» հիշեցնում է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031