Բաժիններ՝

Ելակը՝ վանիլային սոուսով

Բաղադրիչները՝

  • 500 գ ելակ
  • 12 հատ միջուկով վաֆլե ձողիկներ
  • 2 հատ ձու
  • 3 ճ/գ շաքարավազ
  • 4 ճ/գ սպիտակ գինի
  • 1/3 թ/գ վանիլային շաքարավազ
  • անանուխի 4 տերև

Պատրաստման եղանակը

Ելակը մաքրեք, լվացեք ու չորացրեք: Հատապտուղների մի մասը թողեք զարդարելու համար, մնացած ելակները դանակով կիսեք:

Վանիլային սոուսի համար ձվերը հարեք՝ երեք անգամ մաս-մաս ավելացնելով շաքարավազը: Հարելու վերջում լցրեք գինին ու վանիլային շաքարավազը: Շարունակեք հարել մինչև սոուսի խտանալը:

Կարդացեք նաև

Լայն բաժակների մեջ 3-ական վաֆլե ձողիկներ դրեք, ավելացրեք կիսած ելակները: Վրան լցրեք սոուսը:

Աղանդերը զարդարեք առանձնացրած հատապտուղներով ու անանուխի տերևներով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031