Բաժիններ՝

Երևանում 21-ամյա ՌԴ քաղաքացին ոչ սթափ վիճակում, մեքենայով բախվել է ավտոբուսին. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:20-ի սահմաններում 21-ամյա Արամ Սիմոնյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Կորյունի փողոցի թիվ 16 հասցեում կայանված «Scania» մակնիշի մարդատար ավտոբուսին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը, ով նաև ՌԴ քաղաքացի է, ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031