Բաժիններ՝

Երբ տեղի կունենա Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությունը

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Աքբար Ռանջբարզադեն։ Այդ մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Եթե ընտրված նախագահի թիմը պատրաստ լինի, խորհրդարանը երդմնակալության արարողությունը կարող է անցկացնել արդեն այս շաբաթ»,- ասել է նա։

«Արարողությանը օտարերկրյա հյուրեր հրավիրելու գործընթացը կհամաձայնեցվի խորհրդարանի և ներկայիս կառավարության հետ»,- հստակեցրել է Իրանի խորհրդարանի պատգամավորը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031