«Արզնի 2» ջրատարը վթարվել է, ինչի հետևանքով Երևանի մի շարք հասցեներում մինչև վաղը ժամը 23։00-ն ջուր չի լինի։ Տեղեկությունը հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Վերջին մի քանի օրվա ընթացքում 18 միլիոն բնակչություն ունեցող Կարաչիում ջերմաստիճանը հասել է +42-ի, ինչն էքստրեմալ է համարվում այդ քաղաքի համար:
Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը հերթական անգամ հանդիպում է իր աջակիցների, երկրի ճակատագրով մտահոգ անձանց համար:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Կատարվում է նախաքննություն:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ընկերային Ծառայութեան գրասենյակի վարչական խորհրդի ատենապետ, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանը Արևելեան եկեղեցիների վերատեսչութեան վերատեսուչ Կարդինալ Կլաուդիո Կուճերոթիի հրավերով այս օրերուն գտնվում է Վատիկանում, ուր մասնակցում է Արևելյան եկեղեցիների օգնության բարեսիրական հաստատությունների 97-րդ լիագումար ժողովին՝ զեկոյց ներկայացնելով արցախահայությանը հուզող խնդիրների մասին։
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, երկրից աստիճանաբար դուրս են գալիս ռուս զինվորականները։ Այս մասին, ըստ լատվիական Rus.LSM-ի՝ ասել է այդ երկրի խորհրդարանի ղեկավար Դայգա Միերինան՝ փոխանցելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքերը։
Կոմիում մարդատար գնացքի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են:
Հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում վերջին շրջանում նորությունների, Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացների միջև հանդիպումների բացակայության, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների չիրականացման և ամենաբարձր մակարդակով Թուրքիայի կողմից նախապայմանների հռչակման ֆոնին հունիսի 18-ին Նիկոլ Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը նրան է շնորհավորել գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Եվրամիությունը և անդամ երկու երկիր՝ Լիտվան և Էստոնիան Բրյուսելում կայացած գագաթնաժողովում անվտանգության բնագավառում համաձայնագրեր են ստորագրել Ուկրաինայի հետ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ հիմնարկի տնտեսական մասի պայմանագրային աշխատող Ա․ Հ․-ն փորձելու է հիմնարկ ներս մտցնել թմրամիջոց։
Ամուլսարի հանքի շահագործումը կարող է սկսվել 2025 թվականի գարնանը։ Sputnik Արմենիայի և «Արմինֆո» գործակալության հետ զրույցում այս մասին ասաց ԵԱԶԲ ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում։
Հունիսի 6-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցը:
Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»:
168.am-ի հետ զրույցում Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ իրականում Ադրբեջանը փորձելու է չհամաձայնել որևէ բանի հետ, սակայն հայաստանյան կողմը միանշանակ գործիքակազմեր ունի, որոնք հնարավորինս պետք է օգտագործի. մի մասը՝ երևացող, մյուս մասը՝ չերևացող։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը, ինչը նպաստում է տարբեր ոլորտներում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջությանը, այլ ոչ մասնավոր անձերի բարորությանը
Ղազախստանում հունիսի 25-27-ը քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների մանրամասները:
Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխվեց, նա ազատ արձակվեց։
Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի նկատմամբ իրականացնում է «տեղեկատվական ահաբեկչություն»՝ անընդհատ կրկնելով այն թեզը, որ ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով և այլն:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Կողմերի միջև օրերս կնքված համաձայնագիրը ռուս-իրանական «էներգետիկ երկխոսության» խորացմանն ուղղված քայլ է, որին հետևելու են շատ ավելի լուրջ ու համակարգային որոշումներ: Դրանցից թերևս ամենահավանականը Իրանում գազային խաբի՝ հանգույցի ստեղծման ծրագրի իրականացումն է, որի ներքո Ռուսաստանն ու Իրանը, ինչպես նաև նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնած Քաթարն ու Թուրքմենստանը այլևս հանդես են գալու որպես միջազգային գազի շուկայում «նորաձևություն թելադրողներ»:
«Պատմության մեջ երկու դեպք է եղել, որ Առաքելական եկեղեցին փրկել է հայրենիքն ու հայ ազգին։ Առաջին անգամ փրկել է Ներսես Աշտարակեցին՝ մահմեդական դառնալուց, երկրորդ անգամ Գևորգ 5-րդ Սուրենյանցը՝ 1918 թվականի Սարդարապատի գոյամարտը կազմակերպելով։ Այսինքն՝ երկու անգամ էլ նախաձեռնողները եղել են հոգևորականները, նրանց շնորհիվ ազգը փրկվել ու հասել է 21-րդ դար։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոստացել է «հաջորդ դրական քայլերը» Հայաստանի հետ սահմանի սահմանազատման հարցում։
Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին։
Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց: