
Մասիսում բախվել են «Վազ»-ն ու ավազով բարձված «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ Ֆրանկոֆոնիայի բացատի հարևանությամբ, բախվել են ավազով բարձված «ԶԻԼ»-ն ու «Վազ 2101»-ը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։