
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հաղորդվում է Աղետների կառավարման գործակալության (AFAD) կայքում։
Գերատեսչության տվյալներով՝ Դողանշեհիրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել տեղական ժամանակով 21։29-ին։ Սեյսմիկ երևույթի օջախը գտնվել է 10,96 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Երկրաշարժ է գրանցվել նաև Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափերի մոտ։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4,9 մագնիտուդ։