Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով
Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային հրդեհի պատճառով, ինչի արդյունքում գրանցվել է տեսանելիության կտրուկ նվազում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Գելիբոլու թերակղզում Աքբաշ գյուղի մոտակայքում բռնկվել է անտառային մեծ զանգված։
«Ժամանակավորապես դադարեցվել է Դարդանելի նեղուցով նավերի փոխադրումը հյուսիսից հարավ: Հարավից հյուսիս տարանցման սահմանափակումներ չկան», – ասված է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրության մեջ: