
Խոզի միսը՝ հոտավետ բույսերով

Բաղադրիչները՝
- 800 գ խոզի փափկամիս 1 կտորով,
- 200 գ ռեհանի ու մաղադանոսի տերևներ
- 5 ճ/գ բուսական ձեթ
- 1 հատ ձվի դեղնուց
- 3 ճ/գ հազրեվարդ (կտրտած)
- աղ, աղացած սպիտակ պղպեղ
Սոուսի համար
- 5 հատ լոլիկ
- 1 գլուխ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 3 ճ/գ բուսական ձեթ
- աղ, աղացած սպիտակ պղպեղ
Պատրաստման եղանակը
Ռեհանն ու մաղադանոսի տերևները մանրացրեք: Ավելացրեք ձեթը, հազրեվարդը, աղ ու պղպեղ արեք, խառնեք:
Խոզի փափկամսի վրա քսեք 2 գդալ ջրի հետ խառնած ու հարած ձվի դեղնուցը: Ապա քսեք պատրաստած խառնուրդն ու տապակեք մինչև պատրաստ լինելը:
Սոուսի համար լոլիկները կտրատեք: Սոխն ու սխտորը տաշեղների ձևով կտրատեք ու տապակեք ձեթի մեջ: Ավելացրեք լոլիկը: Աղ ու պղպեղ արեք, մի քիչ ջուր լցրեք վրան ու 10 րոպե շոգեխաշեք:
Մատուցելիս միսը կտրատեք, տեղադրեք մեծ ափսեի մեջ, ձևավորեք սոուսով: