Սկումբրիան՝ նարնջի սոուսով
Բաղադրիչները՝
- 4 հատ սկումբրիա
- 2 հատ նարինջ
- 1 հատ կիտրոն
- 60 գ ձիթապտղի ձեթ
- 2 ճ/գ քունջութ
- 1/2 փունջ սամիթ
- աղ
Պատրաստման եղանակը
Ձուկը մաքրեք, լվացեք, չորացրեք: Սամիթի տերևները մանր կտրատեք:
Ձուկը ներսից աղ արեք, տրորեք սամիթի տերևներով, տեղադրեք խոր սկուտեղի մեջ:
Քամեք մեկուկես նարնջի ու կես կիտրոնի հյութը:
Ստացված հյութը խառնեք ձիթապտղի ձեթի հետ: Ձկան վրա լցրեք ստացված խառուրդը, ձկները փաթաթեք փայլաթիթեղով և 2 ժամ մարինացրեք՝ տեղադրելով սառնարանում:
Նարնջի մնացած կեսը օղակաձև կտրատեք, օղակները կիսեք:
Ձեթ քսած տապակի մեջ տեղադրեք ձուկը, վրան շարեք նարնջի կտորները: Ձուկը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Այնուհետև հանեք ջեռոցից, վրան լցրեք տապակելու ընթացքում առաջացած հյութը:
Թավան տաքացրեք (յուղ կամ ձեթ լցնել պետք չէ), մեջը լցրեք քունջութի սերմերը ու խառնելով տապակեք, մինչև քունջութին բնորոշ բույրն զգալը:
Պատրաստի ձուկը տեղադրեք սկուտեղի մեջ, վրան լցրեք քունջութը:
Ձևավորման համար կարող եք ձիթապտուղ, կիտրոնի կտորներ ու կանաչի օգտագործել: