Անցումային Կառավարությունը պետք է կազմակերպի արտահերթ կամ հերթական ընտրություն՝ առանց հավակնություն ունենալու

Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը ևս մեկ անգամ անդրադարձավ անցումային կամ հաշտության կառավարությանը՝ նշելով, որ այն պիտի գործի օրակարգային 3 հստակ ուղղություններով և վերկուսակցական սկզբունքով:

«Առաջին, Հաշտության կառավարությունը պետք է կազմված լինի բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության, արդարության, արդարադատության սկզբունքի վրա։ Շատ կարևոր է այսպիսի կառավարությանը համարգործել ճշմարտության և արդարության առաջնորդությամբ՝ մերժելով եսակենտրոնությունը, երեսպաշտությունը և այլն:

Երկրորդ, արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով:

Երրորդ, սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար»,- մանրամասնեց Սրբազանը:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Փաշինյանին հեռացնելու հնարավոր լինել-չլինելուն, Բագրատ Սրբազանը նշեց, որ հարցը պետք է դրվի այլ կերպ՝ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս