Նարենդրա Մոդին երրորդ անգամ երդմնակալությամբ կստանձնի Հնդկաստանի վարչապետի պաշտոնը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդեն երրորդ անգամ անընդմեջ հունիսի 9-ի երեկոյան պաշտոնեական երդում կտա մի խումբ նախարարների հետ միասին:
Ինչպես հաղորդում է NDTV-ն՝ հղում անելով աղբյուրներին, նոր կաբինետի ձևավորումը շարունակվում է, հետևաբար, կառավարության ղեկավարի հետ միասին երդում կտա մոտ 30 նախարարներից բաղկացած խումբը։
Ակնկալվում է, որ կառավարության ամբողջական կազմը նախարարներով ու պետնախարարներով կկազմի 78-ից 81 հոգի։ Այս անգամ կաբինետի շատ քիչ անդամներ կունենան մեկից ավելի պորտֆելներ:
Ինչպես նշել է լրատվամիջոցը՝ քանի որ Մոդիի կուսակցությունը՝ Հնդկական ժողովրդական կուսակցությունը (Bharatiya Janata Party) 10 տարվա մեջ առաջին անգամ չկարողացավ ստանալ բացարձակ մեծամասնություն, կոալիցիոն կաբինետը կարող է ներառել նաև Ազգային դեմոկրատական դաշինքում Մոդիի դաշնակից կուսակցությունների անդամների։