Բաժիններ՝

Կյանքից հեռացել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավարը

53 տարեկանում կյանքից հեռացել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը. պատճառը ծանր հիվանդությունն է, գրում է dw.com կայքը։

«Մենք ցնցված և ապշած ենք վաղաժամ մահից», – ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գերմանական բաժնի ղեկավար Անյա Օստերհաուսը:

Նա նշել է, որ Դելուարը կազմակերպությունը դարձրել է «ապագայի համար պիտանի» այն ժամանակ, երբ ապատեղեկատվությունը և լրագրողների վրա հարձակումներն ավելի ու ավելի են սպառնում մամուլի ազատությանը, իսկ բռնապետությունները փորձում են ճնշել ազատ լրատվամիջոցները:

«Մենք խորապես երախտապարտ ենք մամուլի ազատությանը նրա անխոնջ նվիրվածության համար», – հավելել է նա:

Քրիստոֆ Դելուարը դարձել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ղեկավարը 2012թ. 2018-ին նա հիմնադրել է «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորում» նախաձեռնություն, որը պաշտպանում է օրենքի գերակայությունը և ազատ մամուլը՝ որպես յուրաքանչյուր ժողովրդավարության հիմք:

Քրիստոֆ Դելուարը ղեկավարել է կազմակերպությունը 12 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս