«Չեմ ուզում զայրանամ, անթույլատրելի բառեր կիրառեմ։ Բառերը կան, մեր բառարաններում համապատասխան բառերը կան, միկրոֆոններն անջատենք՝ կասեմ, բայց եթերի համար դրանք կիրառելի չեն։ Սա աննորմալություն է, և սա ցուցմունք է Հայաստանի դեմ։ Սա ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ է, ոչ թե Կոնգրեսի դեմ է, այլ ցուցմունք է՝ Ադրբեջանի պահանջով»։
«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստը կանգնած է Հայաստանի հարավում՝ Իրանում, նրանց ձեռնտու չէ, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, 2020 թվականից հետո նա դրանում ավելի է համոզվել ու անում է ամեն ինչ՝ այստեղ խաղաղությունը պահպանելու համար»։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վերջին օրերին էլ ավելի ինտենսիվ հանդիպումներ է ունենում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ, որոնք, ըստ նրա՝ Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից թիրախավորվելուց հետո հերթական խորը վիրավորանքն և դավաճանված լինելու զգացողությունն են ունենում։
Այսօր ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է: Այդ առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետական կուսակցության անդամներն այցելել էին Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Անդրանիկ Մարգարյանի շիրմին։
Երկրորդ շաբաթն է՝ հանգստյան օրերին ՔՊ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քարոզարշավային ավտոբուսով» մեկնում են գյուղեր, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մարդկանց համոզելու համար, որ ընտրեն իրեն։
Վերլուծաբան Արմեն Հովասափյանի համոզմամբ՝ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի՝ իրար հակադրվող այս հայտարարությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու՝ Փաշինյանը նախընտրում է խնդիրների մասին խոսել Արարատ Միրզոյանի բերանով։
«Օրինակ, ես 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոն եմ զբաղեցրել՝ բանակի հետ կապված, ինչո՞ւ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի հարցաքննել. հրապարակավ հարցնում եմ՝ ինչո՞ւ,- ասաց Քերոբյանը
Հայաստանի այս իշխանությունը մեր երկրի ռազմավարական դիրքերը հանձնելով Ադրբեջանի վերահսկողությանը՝ պայմաններ է ստեղծել թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների իրագործման համար. իսկ պլանը հայկական գործոնի ոչնչացումն է։
«Ես ասել եմ, որ պատերազմը սարերի հետևում չէ, պատերազմը մոտ է։ Այդ պատերազմին պետք է պատրաստվենք, որ գոնե մեկ անգամ կարողանանք մինչև վերջ կռվենք՝ մեր կորցրածը հետ բերենք»։
Մեծ անջրպետ կա հայ ժողովրդի և ՀՀ իշխանությունների շահերի միջև. Օսկանյանը՝ Արցախ վերադարձի մասին
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական ագրեսիան, հարձակումներն ու մարտական գործողությունները ՀՀ սահմանագծի տարբեր ուղղություններով ունեին նպատակ՝ կոնկրետ ուղղություններով ստանալ մարտավարական և ռազմավարական առավելություն, Հայաստանի նկատմամբ ապահովել արդյունավետ ճնշումներ և ցանկացած գործընթացում իրենց համար ունենալ շահեկան արդյունք»,- ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներն ինչպես կանդրադառնան սահմանային իրավիճակի վրա։
«Ինչքան հնարավոր է, պետք է իրականացնել զանգվածային ցույցեր, ակցիաներ ու հեռացնել իշխանություններին, հակառակ դեպքում՝ մենք չենք ստանա խաղաղություն ու կկորցնենք ամեն ինչ։ Քայլ առ քայլ զիջումների են գնում, արդյունքում մեզ ի՞նչ է մնալու։
168 ТV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը միտված բանակցային գործընթացի և հետաձգված Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նման տեսակետ հայտնեց «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը։
Խաղաղության դարաշրջան բացելու խոստումներով 2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրված Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի տարեվերջյան Կառավարության նիստում խոսեց ոչ թե սպասվելիք խաղաղության, այլ՝ պատերազմի մասին։