Թուրքիայի բնակչությունը 2040-ին կհասնի 100 միլիոնի

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է բնակչության թվի կանխատեսումների վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայի բնակչությունը 20 տարի անց կհասնի մոտավորապես 100 միլիոնի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի Հաջեթեփե համալսարանի բնակչության ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Իսմեթ Քոչը նշել է, որ 2023-ին Թուրքիայի բնակչության մեջ տարեցների թիվը գերազանցել էր 10%-ը։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան դարձել տարեց բնակչություն ունեցող երկիր։ Այս կերպ շարունակվելու դեպքում տարեց բնակչության թիվը Թուրքիայում 2050-ին կհասնի 20%-ի։

Քոչը նաև նշել է, որ այդ միտման ետևում կա երկու հիմնական ժողովրդագրական գործոն, որից առաջինը ծնելիության մակարդակի աստիճանաբար նվազումն է։ Համաձայն ծնելիության ընդհանուր գործակցի՝ ծնելիության ընդհանուր մակարդակը 2001-ին մեկ կնոջ հաշվով կազմել է 2.38 երեխա, իսկ 2023-ին՝ 1.51 երեխա։

Այսպիսով ծնելիության մակարդակը մնում է 2.1 մակարդակից ցածր է, ինչը ցույց է տալիս, որ Թուրքիայի բնակչությունը ծերանում է։

Տեսանյութեր

Լրահոս