Շանթ Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տոնել Շարժայի մրցաշարի 8-րդ տուրում
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ են տոնել, Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան:
Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարները 6 միավորով Հնդկաստանի, ԱՄՆ-ի և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող մասնակիցներն են:
Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ: