Այս սա է պետական քաղաքականությունը, այլ ոչ թե «մոռանանք, չխոսենք, լռենք, որ չճնշեն»-ը․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Հունաստանի վարչապետ Միցոտակիս. «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Պոնտոսի հույների ցեղասպանությունը»:
Եվրամիության անդամ Հունաստանը հակամարտության մեջ է ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ: Երկու երկրների միջև կան տասնյակ բարդ խնդիրներ` սահմանազատումից մինչև ցեղասպանություն:
Սակայն դա չի խանգարում ունենալ որոշակի երկկողմ հարաբերություններ ու բարձրաձայնել սեփական ազգային-պետական շահերը:
Ավելին, դա նաև չի խանգարում, որ Հունաստանը շարունակի պայքարը հունական` Պոնտոսի ցեղասպանության ճանաչման համար: Այս սա է պետական քաղաքականությունը, այլ ոչ թե «մոռանանք, չխոսենք, լռենք, որ չճնշեն»-ը»: