Վերաքննիչում Աշոտյանի գործը մակագրել են Քյարամյանի ընկերոջը. բողոքը հետ ենք վերցնելու. Մելիքյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դատավարությունից հետո նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը 168.am-ի հարցադրմանն ի պատասխան անդրադառնալով այս գործի ընթացքին՝ տեղեկացրեց․ «Գործը միայն այս դահլիճում չէ, որ ընթանում է․ կալանքի որոշման բողոքարկման հարցն է շատ կարևորր։ Մենք բողոքարկել ենք Վերաքննիչ դատարան, գործը ընկել է մի դատավորի մոտ, որը Քննչական կոմիտեի ղեկավարի ոչ միայն մտերիմ ընկերն է, այլև քավոր-սանիկական հարբերություններ ունեն։ Եվ եթե մենք նայում ենք Արգիշտի Քյարամյանի և դատավորի ծառայողական առաջխաղաղացումները,տեսնում ենք՝ որտեղ Արգիշտի Քյարամյանը գնացել է, այնտեղ էլ փոխադրել է իր մտերիմ ընկերոջը։ Մեր պատկերացմամբ՝ սա բացարկի հիմք է՝ հաշվի առնելով, որ շատ «տարօրինակ պայմաններում» այս գործը քննել և ավարտել է ՔԿ-ն, և մենք բացարկ ենք ներկայացրել այն դատավորին, որի վարույթում է գործը։

Մենք հայտարարում ենք՝ եթե բացարկը չընդունվի, վաղը Վերաքննիչ բողոքը հետ ենք վերցնելու, որովհետև համարում ենք զրոյական է արդարության հասնելու մեր շանսը»։
168.am-ն, ի դեպ, հիշյալ դատավորի՝ Արթուր Նահապետյանի մասին առանձին հրապարակում արել է՝ նկատելով, որ Արգիշտի Քյարամյանի հետ Շիրակի դատախազության շենքում ձևավորված ընկերությունն առավել ամրապնդվել է «քավոր-սանիկ-մեկ ընտանիք» կնիքով:

Ըստ բաց աղբյուրներում տեղադրված տեղեկությունների, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի՝ 2018 թվականի հուլիսի 11-ին Արթուր Նահապետյանը ստանձնում է ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնի պետի պաշտոնը՝ ընդամենը 1 ամիս անց Արգիշտի Քյարամյանի՝ ՊԵԿ-ում հայտնվելուց հետո:

2016 թվականից Շիրակի մարզի, ապա՝ Երևան քաղաքի դատախազություններում դատախազ աշխատած Արգիշտի Քյարամյանը 2018 թվականի հունիսի 8-ից ստանձնել էր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչության պետի տեղակալի պաշտոնները:

Կարդացեք նաև

Արթուր Նահապետյանը 2019 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունում՝ որպես պետի տեղակալ:

2020 թվականի հուլիսի 24-ին ներկայացված պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ 2020 թվականի հունիսի 18-ին ԱԱԾ Քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնը ստանձնելու ժամանակ Արթուր Նահապետյանը նաև շուրջ 2 միլիոն դրամի չափով եկամուտ էր հայտարարագրել ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից:

Ի դեպ, 2019թ.-ի մարտի 1-ից Արգիշտի Քյարամյանն աշխատում էր որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող, իսկ 2020 թվականից՝ նախ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, ապա մեկ ամսում, մասնագիտական անհայտ դրսևորումների շնորհիվ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս