Բաժիններ՝

«Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը

Մադրիդի «Ռեալ»-ը ստացել է Լա լիգայի չեմպիոնի գավաթը ակումբի մարզաբազայում։ Կառլո Անչելոտիի թիմը ժամանակից շուտ դարձել է Իսպանիայի չեմպիոն մայիսի 4-ին՝ «Կադիս»-ի դեմ 34-րդ տուրի խաղից (3:0) և «Բարսելոնա»-ի՝ «Ժիրոնա»-ից պարտությունից (2:4) հետո, հայտնում է armsport.am-ը:

Այն ժամանակ «Ռեալ»-ը չէր տոնել չեմպիոնական 36-րդ տիտղոսի նվաճումը՝ «Բավարիա»-ի հետ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղին նախապատրաստվելու պատճառով։

Տոնակատարությունը տեղի կունենա այսօր Մադրիդի Սիբելես շատրվանի մոտ, որտեղ թիմն ավանդաբար նշում է իր հաղթանակները:

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան Մադրիդի «Ռեալ»-ին չեմպիոնական գավաթը հանձնել է ակումբի մարզաբազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս