5 միլիարդ դրամ կբաժանեն ՏՏ ոլորտի ընկերություններին

2024 թվականի պետական բյուջեից Կառավարությունը հերթական անգամ աջակցություն կտրամադրի 55 ՏՏ ընկերություններին. այս անգամ՝ 5 միլիարդ դրամի չափով։

Իսկ 2025 թվականի բյուջեով ՏՏ ընկերությունների համար նախատեսված է 2 միլիարդ դրամ աջակցություն։

Նշենք, որ այս գումարը տրամադրվում է այն պայմաններում, երբ հայտնի չէ, թե նախորդ անգամ տրամադրված գումարը ՏՏ ընկերություններն ինչ նպատակներով են ծախսել և ինչ հավելյալ արժեք են ստեղծել։

Հավելենք, որ անցյալ շաբաթ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովում տարեկան զեկույց ներկայացնող Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրեց պետական բյուջեից Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին տրամադրվող աջակցությունների վրա՝ հիշեցնելով ՏՏ ընկերություններին տրամադրված 10 միլիարդ դրամի մասին «Հետք»-ի աղմուկ հանած հրապարակումը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրվել էր տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի այնպիսի ընկերություններին, որոնցից 14-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցվել էր, 4-ը լուծարման գործընթացում էին եղել։

Ավելին, ԲՏԱ նախարարության հետ պայմանագիր էին կնքել ու օգնություն ստացել ընկերություններ, որոնք գումարը ստանալու պահին համարվել էին լուծարված։

8 ընկերություն էլ պատկանել էին օտարերկրյա քաղաքացիների կամ կազմակերպությունների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031