
Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. կիրանցեցի Գոհար Վարդանյանը՝ իշխանական կեղծարարներին

Կիրանցի Գոհար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով իշխանությունների տարածած այն կեղծիքներին, թե կիրանցեցիները գոհ են սահմանազատման գործընթացի ընթացքից, գրել է.
«Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից:
Կիրանցում ապրում է 360 մարդ, 300 չափահաս մարդ: Գոնե 50%-ին հարցրե՞լ եք՝ գո՞հ են, թե՞ ոչ:
Այն հատվածում, որտեղ դրել են սյուները, ինձ առանձնապես չի հուզում, մնացել է գյուղի ամենամոտ հատվածը, դպրոցից 100մ հեռավորության վրա:
Ըստ իրենց՝ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները ԱՌԱՅԺՄ դադարել են: Սակայն դեռևս մնացել է դնելու 3 սյուն, որոնց տեղն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ենթակա չէ փոփոխության:
Եթե չդրվեն այդ երեք սյուները, ես նույնպես լավից վատից գոհ կլինեմ, քանի որ Կիրանցի համար ոչ թե կլինի շատ վատ, այլ պարզապես վատ:
Այսքան բան»,-գրել է նա:
Ի դեպ, Գոհար Վարդանյանն այն աղջիկն է, ով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո լաց էր լինում: