Բաժիններ՝

Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Շրի Լանկա, որպեսզի մասնակցի Թեհրանի կողմից ֆինանսավորված խոշոր նախագծի բացման արարողությանը։ Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Մեկօրյա այցի ընթացքում Իրանի նախագահը պաշտոնապես կբացի «Ումա Օյա» հիդրոէներգետիկ համալիրը՝ մեգանախագիծ, որը ֆինանսավորվել է Իրանի կառավարության կողմից», – նշված է հրապարակման մեջ։

Բացի այդ, Ռայիսին կհյուրընկալվի Շրի Լանկայի տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոն հանդիսացող Կոլոմբո քաղաքում գտնվող նախագահական պալատում, կմասնակցի Իրանի և Շրի Լանկայի բարձրաստիճան պատվիրակությունների միջև կայանալիք հանդիպմանը, կստորագրի համագործակցության մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև կմասնակցի մամուլի ասուլիսի։

Շրի Լանկայից առաջ Ռայիսին պետական այցով Պակիստանում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան քաղաքական, ռազմական և կրոնական ղեկավարների հետ, ինչպես նաև ստորագրել է համագործակցության 8 համաձայնագիր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930