Անպայման մեծ ընդվզում լինելու է. Տավուշում շատ կարգին մարդիկ կան, կարող են առաջնորդել. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների հետ մասնակցում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ջահերով երթին։

Լրագրողների հետ զրույցում խոսելով Տավուշում ծավալվող գործընթացների մասին և պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանությունը նման որոշում կայացրեց, Ս. Սարգսյանն ասաց՝ հարցը պետք է ուղղել այդ գաղափարի հեղինակին։

«Այս ամենը, իմ կարծիքով՝ ուղղակի կոպիտ սխալ է։

Առհասարակ, սա շատ վտանգավոր է, ընդհանրապես կա սովորական ընթացակարգ, որն աշխարհում քաղաքակիրթ կողմերը կիրառում են»,- նշեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Հարցին՝ տավուշցիները նշում են, որ առաջնորդի կարիք ունեն, հնարավո՞ր է՝ ինքը լինի այդ առաջնորդը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Գիտեք, Տավուշում շատ կարգին մարդիկ կան, իրենք կարող են այնտեղ առաջնորդել։ Հոգևորականները մեր հասարակության մաս չե՞ն, կարող են առաջնորդել, ինչո՞ւ ոչ»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930