Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ուկրաինայի հարավի պաշտպանական ուժերը հայտնել են, որ գիշերը հարված է հասցվել երկրի հարավային շրջաններին Shahed տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով, Օդեսայում տուժածների թիվը հասել է 9-ի։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Հակառակորդի նշանառության տակ է եղել արդյունաբերական և մերձնավահանգստային ենթակառուցվածքը», – ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել էին 16 կամիկաձե անօդաչուներից 15-ի ոչնչացման մասին։ Նրանցից 7-ը, ըստ հաղորդագրությունների, խոցվել են Օդեսայի մարզում, 4-ը՝ Նիկոլաևի մարզում։
Ուկրաինայի զինված ուժերում հայտնել են, որ Օդեսայում խոցված ԱԹՍ-ի անկման հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել բնակելի հատվածում, վնասվել են խանութներ և ենթակառուցվածքի այլ օբյեկտներ։
Ինը տուժածների շարքում կա չորս երեխա: