Բաժիններ՝

Հունգարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը ապրիլի 21-ին Բուդապեշտում հանդիպում ունեցավ Հունգարիայի հայ ինքնավարության կողմից կազմակերպված՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից հայ երիտասարդներ, որոնք Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում ուսանում են Բուդապեշտի բուհերում։

Հունգարիայի իշխանությունների աջակցությամբ 2024 թ. ընթացքում Բուդապեշտ են տեղափոխվել ԼՂ-ից հայ ուսանողների՝ բռնի տեղահանության ենթարկված ընտանիքների անդամները, որոնց համար Հունգարիայի իշխանությունների կողմից նախատեսվել է աջակցության փաթեթ։

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930