Չափդ չանցնես. Վահե Ղազարյանը` տավուշցուն

Երեկ գիշերվանից Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերում մեկնարկած բողոքի ակցիան շարունակվել է նաև այսօր։ Տավուշի մարզ էր մեկնել նաև ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ բնակիչների հետ զրուցելու, նրանց մտահոգող հարցերին պատասխանելու նպատակով: Բայց այդպիսի մի զրույցի ժամանակ  նախարարի և բնակիչներից մեկի՝ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի միջև վեճ տեղի  ունեցավ։

Վահե Ղազարյանը  Միհրան Մախսուդյանին մեղադրեց, թե ժամանակին Ոսկեպարի համար այլ բան էր ասում ու անում, ծափ էր տալիս,  պահեստազորի գնդապետը հակադարձեց.

«Ես Ոսկեպարի համար էլ եմ պայքարելու ու ՀՀ ցանկացած տարածքի համար։ Ղազարյան, ինձ հետ մատով չխոսես»։

Բնակիչները մոտեցան վիճաբանող կողմերին հանդարտեցնելու, իրավիճակը չլարվելու համար, հենց այդ պահին ՆԳ նախարարը խոսքն ուղղելով Միհրան Մախսուդյանին՝ զգուշացրեց.

Կարդացեք նաև

«Չափդ չանցնես»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930