Գլխավոր դատախա՞զ, թե՞ ՆԳ նախարար. Արգիշտի Քյարամյանը բարձր պաշտոն կստանա

Այս օրերին իշխանության բարձր էշելոններում որոշվում է Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Նիկոլ Փաշինյանի ուղարկած մի sms-ով  աշխատանքից ազատված Արգիշտի Քյարամյանին կրկին բարձր պաշտոն վստահելու հարցը:

168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ ներկայումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իրականացվում է բարեվարքության ստուգման գործընթաց, ինչը կարող է կատարվել երկու դեպքում՝ պաշտոնի նշանակման կամ առաջխաղացման համար:

Խոսք է գնում Արգիշտի Քյարամյանին ՆԳ նախարար կամ Գլխավոր դատախազ նշանակելու մասին:

Առհասարակ Նիկոլ Փաշինյանն իրավական համակարգի ղեկավարների լայն ռոտացիա է պատրաստվում իրականացնել, ինչի մասին մեր ընթերցողներին լրացուցիչ կտեղեկացնենք:

Կարդացեք նաև

Այս պահին արձանագրենք՝ Արգիշտի Քյարամյանի հոր՝ Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քյարամյանի ջանքերը՝ Նիկոլ Փաշինյանի ազգուրաց քայլերին միանալով՝ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս գալու և Հայ Առաքելական եկեղեցին գլխատելու մասով, զուր չեն անցել. Որդին կրկին բարձր պաշտոն կստանա:

Տեսանյութեր

Լրահոս