Բաժիններ՝

Իրանում հայտարարել են, որ Իսրայելի դեմ նոր ռազմական միջոցներ չեն ծրագրում

Թեհրանն այս պահին չի պլանավորում նոր ռազմական գործողություններ իրականացնել Իսրայելի դեմ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը ձեռնարկել է բացառապես անհրաժեշտ պատժիչ միջոցներ՝ հարձակվելով Իսրայելի հետախուզական և ռազմական բազաների վրա և խուսափելով կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։

«Ներկայում Իրանը չի նախատեսում նոր ռազմական միջոցներ ձեռնարկել»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել է Իրանի IRIB պետական ​​հեռուստաալիքը:

Հայտարարության մեջ նշված է, որ Իրանի «Ճշմարիտ խոստում» գործողությունը նպատակաուղղված է եղել ազգային շահերի պաշտպանությանը: Ընդգծվում է, որ Իսրայելը կոշտ պատասխան կստանա, եթե շարունակի գործել Իրանի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930