«Իշխանությունը ստել է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ խոսելով Կառավարության ծրագրի հաշվետվության մասին, ասաց, որ Կառավարության ամբողջ գործունեությունը 2023 թվականին մարդկանց աչքի առաջ է եղել։

«Երկու բան առանձնացնեմ, առաջինը՝ 2023 թվականի այս օրերին Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան էր, որի հետևանքով հեկտարներով հողեր, որոնք երկար տարիներ մշակվում էին, վերածվեցին ադրբեջանական կրակակետերի։

Ի դեպ, երբ իշխանությունը հայտարարում է, թե պայքարում է ՀՀ ամեն սանտիմետրի համար, ու այս կամ այն գյուղը հայկական չէ ու հռչակում են Ադրբեջան, գոնե Տեղ գյուղի համար ի սկզբանե հայտարարել էին դա Հայաստան, բայց պարզվեց, որ նույնիսկ այդ դեպքում է Ադրբեջանը գալիս և օկուպացնում։

Երկրորդը՝ նախորդ տարի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի լայանամասշտաբ ռազմական գործողություններն էին, որպես դրա հետևանք՝ արցախցիների բռնի տեղահանությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը դրա պարագայում։ Այս ամենը հաշվի առնելով 2023 թվականի համար Կառավարության զեկույցը չի կարող մեր հանրության համար բավարար գնահատականի արժանանալ»,-շեշտեց պատգամավորը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, իշխանությունն իր կեղծիքը, ստերն այդ կատարողականի հետ կապված ավելի ընդգծված արեց, քան անում էր մինչև այդ խորհրդարանից դուրս, նա փորձում էր հետևյալ ձևով հիմնավորել։ ,

«Երբ նրան ասում ես, որ քո Կառավարության ծրագրում նախընտրական ծրագրում տեղ են գտել այս կամ այն դրույթները, որոնք,  թվում էր, թե առաջնահերթություն էին, բայց հետագայում դրանք ոչ միայն անտեսվել են, այլ լրիվ հակառակ գործընթացն է տեղի ունեցել։ Սա, բնականաբար, նշանակում է, որ իշխանությունը ստել է և կեղծիքի է գնացել է, իշխանությունը փորձում է  պարզաբանում հնարել, թե իրավիճակ է փոխվում, դրա համար մեր խոստումները չենք կատարում: Ուստի հասարակությունը պետք է արձանագրի, որ իշխանությունը կարող է մեկ  իրավիճակում հայտարարել մեկ բան, հենց հաջորդ քայլին անելի ճիշտ հակառակը:»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս