«Դասեր» հաղորդաշարում Դավիթ Սարգսյանի հյուրերը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն են։
Խորհրդարանական ընտրությունների շեմին կանգնած ՔՊ-ի պարագլուխը փորձում է բացատրել իրեն ուղղված ամենատարածված մեղադրանքին՝ խոսքի և գործի, խոսքի և խոսքի անհամապատասխանությունը։ Մարդիկ նրան անվանում են ստախոս՝ հիշեցնելով 2018-ից առաջ և հետո հնչեցրած բազմաթիվ խոստումներ, որոնք կա՛մ չեն կատարվել, կա՛մ հնչեցրել է նախկինում ասածին հակառակ խոսք։ Պատին դեմ տված ստախոսին թվում է, թե գտել է իրեն արդարացնող բանաձևը՝ աշխարհը փոխվում է, և քաղաքական գործիչն էլ պետք է փոխվի, այլապես կոչնչանա («կարժանանա դինոզավրի ճակատագրին»)։
Հայաստանի իշխանությունները, 2018թ․-ից սկսած, դոստուպ են ուզում ունենալ Մեծ տղերքի սեղանին։ Մենք տեսանք, որ օգոստոսին Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթից 2 ամիս հետո Թրամփը Փաշինյանին չէր էլ ճանաչում։ Հիմա էլ նույնն է։ Դու ընդամենը գործիք ես։
«Երկու բան առանձնացնեմ, առաջինը՝ 2023 թվականի այս օրերին Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան էր, որի հետևանքով հեկտարներով հողեր, որոնք երկար տարիներ մշակվում էին, վերածվեցին ադրբեջանական կրակակետերի։